Բիրյուլեւոյի բանջարեղենային բազայի տնօրենը Ադրբեջանում է թաքնվում։
Life News-ը հայտնում է, որ «Նովիե Չերյոմուշկի» ԲԲԸ-ի հիմնական բաժնետեր ու սեփականատեր Իգոր Իսաեւը, ինչպես եւ գլխավոր տնօրեն Ալիասհաբ Գաջիեւը, որոնք ապօրինի միգրացիա կազմակերպելու մեջ են մեղադրվում, արդարադատությունից թաքնվում են արտասահմանում։
Օպերատիվ տվյալներով՝ Իգոր Իսաեւը կարող է Արաբական Միացյալ Էմիրություններում լինել, իսկ Ալիասհաբ Գաջիեւը Ադրբեջանում է թաքնվում։ Երկուսի նկատմամբ էլ դաշնային հետախուզում է հայտարարված։
Իրավապահները Բիրյուլեւոյի բանջարեղենային բազայի ղեկավարության նկատմամբ քրգործ էին հարուցել հոկտեմբերի 16-ին՝ մոսկվացի Եգոր Շչերբակովի սպանությունից եւ հաջորդած անկարգություններից հետո
Ներկայումս կասկածյալների չորս անուն է շրջանառվում, բայց քննությունը չի բացառում, որ նրանց թիվը կարող է աճել։





























