Կնոջ մարմինը, որի վրա հայտնաբերվել են կծելու հետքեր, գտել են նոյեմբերի 29-ի առավոտյան, Յուրյուզանի առանձնատներից մեկի մարագում: Այդ մասին հաղորդում է ՌԴ ՆԳՆ Չելյաբինսկի շրջանի վարչության մամուլի ծառայությունը: Կնոջ մարմինը գետնին հայտնաբերել են ուրբաթ առավոտյան սեփական տան մարագում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Փորձագետների նախնական վարկածի համաձայն, կինը մահացել է այն բանից հետո, երբ նրա վրա հարձակվել է խոզը: Մահացածի մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ, բաց վերքեր, ինչպես նաեւ կոտրված էր ձեռքը: Քրեական մահվան նախանշաններ չկան: Կնոջ դիակն ուղարկել են դատափորձաքննության, որից հետո կհաստատվի մահվան պատճառը:
Այս պահին ոստիկանները տան մարագում կնոջ դիակի հայտնաբերման փաստի առթիվ ստուգումներ են անցկացնում, ինչպես նաեւ պարզում են կատարվածի պայմանները:





























