Ամանորյա մեծ եղեւնու տեղադրման համար սարքավորումներով բեռնատարը հայտնվել է Կիեւի կենտրոնում այնտեղ, որտեղ եվրամայդանն էր: Ինչպես հայտնի է, Անկախության հրապարակի այդ հատվածում, որտեղ գտնվում է Անկախության հուշարձանը, մի քանի օր առաջ սկսել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրումը:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալության թղթակիցը, այս պահին կոթողին հարակից տարածքում, որտեղ նախկինում եվրամայդանի մասնակիցների ակցիան էր ընթանում, տեղակայված են մեքենաներ, հավանաբար, կոմունալ ծառայությունների, որոնց տոնածառի տեղադրման համար մետաղական սարքավորումներ են բերել:
Մայդանի այդ հատվածի տարածքը շրջապաված է «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման ծառայողների շղթայով, ինչպես նաեւ մետաղական ցանկապատներով: Այդ կերպ Մայդանի այդ հատվածը փակ է անցորդների համար: Բացի այդ, որոշակի թվով իրավապահներ կենտրոնացած են Մայդանի հակառակ կողմում:
Անկախության մայդանում են մնում ցրված եվրամայդանի 10 մասնակիցներ: Նրանք փողոցի հակառակ հատվածում տեղադրել են Եվրամիության դրոշը:





























