Ավստրալիայի արեւելյան ափին շնաձուկը հարձակվել է սերֆինգով զբաղվող դեռահասի վրա։ Պատանին մահացել է արյան կորստից։ Գիշատիչը նաեւ սերֆինգի տախտակի 30 սմ-անոց կտոր է պոկել։

Իրենց հերթին նահանգային իշխանությունները կարգադրել են փակել ողբերգության վայրի շրջակա լողափերը։ Դեպքի մանրամասները ճշտվում են, հայտնում է The Associated Press-ը։

Ավստրալիայի ափերում շնաձկները հաճախ են նկատվում։ Հաճախ մարդկանց հետ նրանց հանդիպումները հարձակմամբ են ավարտվում։

Երկրում շնաձկների տարեկան 12 հարձակում է արձանագրվում, որոնցից մեկը, որպես կանոն, մահացու ելք է ունենում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։