Ուրուգվայի նախագահը առաջարկել է իր նախարարներին արձակուրդի չգնալ այնքան ժամանակ, քանի դեռ երկրում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են, որոնք նշանակված են 2014թ.-ի հոկտեմբերի 26-ին, հաղորդում է ABC-ին:
«Ոչ մի արձակուրդ: Դրա ժամանակը դեռ կգա: Այժմ շատ անելիք կա, որոնք պետք է հասցնել անել նախքան երկրում իշխանության անցնի նոր կառավարությունը»,- հայտարարել է Խոսե Մուխիկան: Բացի այդ Ուրուգվայինախագահը խորհուրդ է տվել նախարարներին չչարաշահել արտագնա այցերը: «Քանի որ երկրի սահմաններից այն կողմ չեն քվեարկում»,- բացատրել է Մուխիկան, հաղորդում է Russia Today-ը:
Նշենք, որ Ուրուգվայի նախագահը հայտնի է իր ժուժկալությամբ: Խոսե Մուխիկան մոլորակի ամենաաղքատ նախագահն է: Նա հրաժարվել է պալատից ու ապրում է համեստ ընտանեկան ֆերմայում, Մոնտեվիդեոյի մոտակայքում: Ամեն առավոտ 78-ամյա քաղաքական գործիչը ջրի համար ջրհորի մոտ է գնում: Նրա «նստավայրը» պահպանում են միայն ոստիկանական պարեկն ու մի քանի շներ: Աշխատավարձն ամսական 775 դոլար է, ինչը համապատասխանում է երկրի միջին ցուցանիշին:
«Ինձ անվանում են ամենաաղքատ նախագահ, սակայն ես ինձ աղքատ եչմ համարում: Աղքատ են նրանք, ովքեր աշխատում է միայն շքեղության համար: Նրանք միշտ ավելիի կարիքն ունեն: Սա ազատության հարց է»,- իր հայեցակարգը մեկնաբանել է Մուխիկան:





























