26-ամյա  Գեւորգ Հարությունյանը ընկերոջ համար աղջիկ է փախցրել ու կանգնել դատարանի առաջ: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդահանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 

Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. մայիսի 2-ին իր ընկերոջ` Կորյուն Գեւորգյանի խնդրանքով, վերջինիս համար ամուսնության նպատակով անչափահաս Զ. Մ-ին առեւանգելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, իրենց ընկեր Քաջիկ Մուսայելյանի հետ, նույն օրը Երեւան քաղաքի Տիտոգրադյան փողոցի 129 հասցեում գտնվող Էրեբունի բժշկական քոլեջի 3-րդ մասնաշենքի դիմացից բռնություն գործադրելու եղանակով` խմբի կազմում առեւանգել են Զ. Մ-ին:

Քրեական գործ է հարուցվել 131  հոդվածի 2-րդ մասի 1 եւ 4-րդ կետերով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռնալը: Գործը դատարան է  ստացվել նոյմբերի 29-ին: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը: