Վարդան Պետրոսյանը չի կարող դատապարտյալների հիվանդանոցում  որակյալ բուժում ստանալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: «Նրա մոտ սիրտի  եւ նյարդերի հետ կապված խնդիրներ կան: Նա քաղաքային մասնագիտացված հիվանդանոցում պետք է բուժում ստանա»,- ասաց փաստաբանը: Նա նաեւ նշեց, որ բժիշկներին էլ չեն կարող ամեն րոպե հրավիրել հիվանդանոց.«Բժիշկները այլ գործեր ունեն նրանք պետք է հիվանդանոցում լինեն»:  Նիկոլայ Բաղդասարյանը ընդգծեց, որ Վարդան Պետրոսյանի որակյալ բուժումը իրականցնելու համար պետք է խափանման միջոցը փոխեն եւ տանեն  համապատասխան հիվանդանոց, որ տարբեր մասնագետների կողմից ստացիոնալ բուժում ստանա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը: