Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 30-ին, ժամը 23.41-ին ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհին` Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածում, «ԳԱԻ»-ի պահակակետի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Աշտարակ - Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 01 OU 647 համարանիշի (վարորդ` Ա. Ա.) եւ «Մերսեդես» մակնիշի 33 VS 231 համարանիշի (վարորդ Մ. Պ. ծնվ. 1987 թ.) ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներ Մ. Պ.-ին եւ Ա. Ա.-ին, ովքեր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:





























