Երեւանի Մյասնիկյան պողոտայում` «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, այսօր՝ դեկտեմբերի 1-ի գիշերը, տեղի է ունեցել ավտովթար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 28-ամյա Է. Լ.-ին պատկանող «Օպել Աստրա» մակնիշի 34 SC 791 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին եւ դուրս եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:





























