Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան դատապարտել է Կիեւում եվրաինտեգրման կողմնակիցների ճամբարի ցրումը: Նա նաեւ պահանջել է հետաքննել իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման օրինականությունը: Ուկրաինացի դատախազի խոսքով՝ նոյեմբերի 30-ի գիշերը կատարվածի համար մեղավորներն «անպայման կբացահայտվեն»:

ՆԳՆ հատուկ ստրոբաժանում «Բերկուտի» ներկայացուցիչները շաբաթ օրը վաղ առավոտյան ցրել են Կիեւի կենտրոնում տեղի ունեցող «եվրոմայդանը»: Նրանք ձերբակալել էին 35 անձի, կազմել էին վարչական արձանագրություններ, այժմ բոլորին ազատ են արձակել: Բժիշկների տվյալներով՝ տուժել է 35 մարդ, որից յոթն առայժմ հիվանդանոցում է: «Եվրոմայդանը» ցրվելուց հետո տեղափոխվել է Ուկրաինայի մայրաքաղաքի Միխայլովսկի հրապարակ: