Իրաքի մայրաքաղաքից 90 կմ հյուսիս գտնվող  Մուքդադյա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը 19 մարդու կյանք է խլել, հաղորդում է Reuters-ը:

Գործակալության տվյալներով՝ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքավորումը գերեզմանոցում, որտեղ հավաքված էին անմեղ քաղաքացիներ: Միջադեպի ժամանակ գերեզմանոցում հայտնի սունի շեյխի հուղարկավորման արարողությունն էր:Իրաքի ոստիկանությունը հաղորդում է, որ պայթյունի հետեւանքով մոտ 25 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել: