Կամչատկայում քրեական գործ է հարուցվել 24-ամյա հայի նկատմամբ՝ Պետրոպավլովսկի 27-ամյա բնակչուհու դեմ սեռական ոտնձգությունների կասկածանքով, գրում է mail.ru-ն:

Կասկածյալը եւ նրա զոհը ծանոթացել էին դեկտեմբերի 1-ի գիշերը շրջկենտրոնի «Խան Չինար» բարում: Երիտասարդը աղջկան առաջարկել էր առանձին զրուցել: Նրանք մտել էին բարի կողքը գտնվող բացօթյա փայտաշեն զրուցարանը, որտեղ հայը ոտնձգությունների էր դիմել:  

Կասկածյալը կալանավորված է: Քննիչները պարզում են կատարվածի բոլոր հանգամանքները:

Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ-ի 132-րդ հոդվածի 1-ին մասով (սեռական բնույթի բռնի գործողություններ): Հոդվածը նախատեսում է երեքից մինչեւ վեց տարվա ազատազրկում, հայտնել է երկրամասի քննչական վարչության մամուլի ծառայությունը: