Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին խոստացել է առաջիկայում ԱԽ նիստ հրավիրել՝ ընդդիմության մասնակցությամբ, որպեսզի մշակվի Ուկրաինային սատարելու միասնական մոտեցում: Այս մասին Կոմորովսկին դեկտեմբերի մեկին հայտարարել է լրագրողներին:

«Հանդիպումը կարող է օգտագործվել լեհական ընդհանուր տեսակետ ձեւավորելու համար, որպեսզի Ուկրաինան արեւմտյան երկրների հետ ինտեգրման նոր հնարավորություններ ունենա»,-ասել է լեհ նախագահը:

Բացի այդ, կարող է քննարկվել Ուկրաինային տնտեսական աջակցություն ցուցաբերելը, եթե Կիեւը որոշում կայացնի վերադառնալու եվրաինտեգրմանը:

Լեհաստանի նախագահը չի բացառել, որ մոտ ապագայում այդ հարցերը քննարկի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: