Այսօր առավոտյան պաստառներ փակցնելու ժամանակ մի շարք ակտիվիստներ բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոն եւ Շենգավիթի բաժանմունքներ: Բերման ենթարկվածների թվում է նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը:

Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ակնհայտ է, որ ոստիկանության գործողությունների նպատակը այսօր ժամը 13-ին նախատեսված ընդդեմ Հայաստանի Մաքսային միության անդամակցության երթը եւ բողոքի ակցիան խափանելն է, ինչը սակայն կոպտորերն խախտում է ՀՀ Սահմանադրությունը եւ Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքը:

Քաղաքացիական ակտիվիստների գործունեությունը իրականում միտված է Հայաստանի ինքնիշխանության ու սահմանադրական իրավունքի պաշտպանությանը եւ կրում է խաղաղ բնույթ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խստորեն դատապարտում է Ոստիկանության հակաօրինական գործողությունները եւ կոչ է անում իշխանություններին անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին եւ վերջ տալ անհամաչափ միջոցառումներին ու քաղաքական հետապնդումներին»: