Սեւաստոպոլի երկրամասի քաղխորհրդի պատգամավոր Սերգեյ Սմոլյանինովը կոչ է արել ռուսական զորքեր մտցնել Ուկրաինա: Նման խնդրանքով նա դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Դիմումի հեղինակը հայտարարել է, որ ներկայումս հանրապետությունում «արեւմտյան իշխանությունները ու նրանց գործակալները նախաձեռնել են օրինական իշխանությունների տապալման փորձ, անկարգություններ են կազմակերպվել»:

Այդ կապակցությամբ նա խնդրել է Ռուսաստանի նախագահին ռազմական ու այլ օգնություն ցուցաբերել ՝ «երկրի ինքնաշխությունը ու Ուկրաինայի ռուս բնակչությանը պաշտպանելու», հաղորդում է տեղական ForPost պարբերականը:

Ներկայումս այդ նախաձեռնության տակ ստորագրել է մոտ երեսուն մարդ:

Պատգամավոր Սերգեյ Սմոլյանինովը Ուկրաինայում իշխող Ռոգիոնների կուսակցության անդամ է:

Հիշեցնենք, որ Կիեւում ու այլ քաղաքներում արդեն մեկ շաբաթից ավել Ուկրաինաի եվրաինտեգրման աջակցությանն ուղղված հանրահավաքներ են անցկացվում: