Կիեւում եւ Ուկրաինայի այլ քաղաքներում ցուցարարներին համերաշխություն են ցուցաբերում Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ դեկտեմբերի երկուսին կկայանալիք բողոքի ակցիայի մասնակիցները:

«Ներկայումս ուկրաինացիների հանդեպ մեծ ճնշում է գործադրվում, նանց սպառնում են: Մենք ֆիզիկապես օգնել չենք կարող, սակայն մեր բարոյական աջակցությունը նրանց համար շատ կրեւոր է»,-հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից մեկը:

Բացի վրացիներից, ակցիաներին մասնակցելու են նաեւ այդ երկրում ապրող ուկրաինացիները, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Նշենք, որ Թբիլիսիում նախօրեին արդեն անցկացվել էր նմանատիպ ակցիա, որին մասնակցել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ ուսանողներ, ՀԿ ներկայացուցիչներ, Լեհաստանի խորհրդարանի պատգամավորներ, որոնք եղել են Վրաստանի մայրաքաղաքում: Ակցիային, ընդհանուր առմամբ, մասնակցել է հարյուրից ավելի մարդ, փոխանցում է «Գրուզիա Online»-ը: