Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի կապակցությամբ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության դեմ իրականացված բողոքի երթի ժամանակ ոստիկանների կողմից Կենտրոնի բաժին բերման են ենթարկվել Դավիթ Սանասարյանը, Դանիել Իոնիսյանը, Լալա Ասլիկյանը, Տաթեւիկ Բարսեղյանը, Սեւակ Կիրակոսյանը, Արեւիկ Մարտիրոսյանը, Լեւոն Բարսեղյանը, Գայանե Մելքումյանը, Լաուրա Գեորգյանը, Արման Եղոյանը, Մաքս Սարգսյանը, Վարդուհի Մկրտչյանը, Արսեն Օհանյանը, Գոռ Աեքսանյանը, Անտոն Իվչենկոն, եղբայրներ Վարդան Անդրանիկ Հարությունյանները: Որոշ տեղեկություններով՝ միայն կենտրոնի ոստիկանությունում 35 բերևման ենթարկված կա։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակտիվիստները, բերման ենթարկվածների հարազատներն ու ընկերները հավաքվել են ոստիկանության մոտ։
Նշենք, որ ակտիվիստների մի մասին էլ բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։





























