Ոստիկանությունը Երեւանի կենտրոնական փողոցներից շարունակում է բերման ենթարկել ակտիվիստների: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ Բաղրամյան փողոցից՝ մետրոյի շրջանից,  բերման են ենթարկվել Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Կարեն Հարությունյանը, Վահե Գեւորգյանը եւ Անի Սահակյանը:

Բաբկեն Տեր-Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ որեւէ իրավական հիմք ոստիկանները չեն ներկայացրել: Նրանց այժմ տանում են ոստիկանության Նոր Նորքի բաժին: