Պետական շինարարության ու ՏԻՄ հարցերով պրոֆիլային կոմիտեն Գերագույն Ռադային խորհուրդ է տալիս անվստահություն հայտնել երկրի կառավարությանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Արսենի Յացենյուկը, հաղորդում է «ՕստրոՎ»-ը:

«Ուկրաինայի Գերագույն Ռադայի Պրոֆիլային կոմիտեն որոշում է կայացրել աջակցելու կառավարության պաշտոնաթողությանը»,-ասել է նա:

Այդ որոշման օգտին կողմ են քվեարկել ութ պատգամավորներ, մեկը ձեռնպահ է մնացել: