Հայաստանում պետական այցով գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գյումրիից ժամանել է մայրաքաղաք Երեւան:

Հիշեցնենք, ՌԴ նախագաի այցը սկսվել էր Գյումրիից, որտեղ տեղակայված են ռուսական ռազմաբազայի հիմնական ուժերը: Ռուսական պետության ղեկավարը ծանոթացել էր ծառայության պայմաններին, զրուցել զինվորների եւ սպաների հետ: