Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան մոտ ձերբակալվել են «Եվրամայդանի» ակցիային սատարող տասնմեկ ակտիվիստներ: Ձերբակալվածների թվում է ՌՊՌ-ՊԱՌՆԱՍ-ի համանախագահ Բորիս Նեմցովը:
Ակցիայի մասնակիցները ձեռքներում պահել են մի բաններ՝ «Ուկրաինա մենք քեզ հետ ենք» գրությամբ: Ինչպես Նեմցովն է պատմել, նրանք «լիովին խաղաղ կանգնած են եղել դեսպանատան մոտ», հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Քաղաքական գործիչը նաեւ հայտարարել է, որ ՌՊՌ-ՊԱՌՆԱՍ-ը համերաշխ է ուկրաինական ընդդիմությանը, որը ձգտում է դեպի Եվրամիություն: «Մենք կողմ ենք Ռուսաստանի եվրոպական ընտրությանը, դա բացարձակապես սահմանափակ է: Թե Ռուսաստանը, թե Ուկրաինան Եվրոպայի անքակտելի մասն են»,-ընդգծել է Նեմցովը:





























