Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Շկոդա Օկտավիա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գորիս ճանապարհի 227-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դեկտեմբերի 1-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Իջեւան ճանապարհի 111-րդ կմ-ին բախվել է գազատար խողովակի սյանը, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 124-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» եւ «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.25-ի սահմաններում, «Նիսան Պրիմերա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ-Երեւան գյուղամիջյան ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.50-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառի, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:





























