Նոյեմբերի 30-ին, ժամը 12.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գայի պողոտայի եւ Թեւոսյան փողոցի խաչմերուկում բախվել է   «ԳԱԶել-32213»  մակնիշի  միկրոավտոբուսի, որն էլ դուրս գալով երթեւեկելի մասից` բախվել է պատի, ինչի հետեւանքով «ԳԱԶել-32213»-ի ուղեւորը  մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Նոյեմբերի 30-ին, ժամը 14.20-ին, Երեւանի Զ. Քանաքեռցու եւ Հասրաթյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել  «Ֆոլքսվագեն» եւ «ՎԱԶ-21214»   մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո  «ՎԱԶ-21214»-ն  բախվել է մի հիմնարկության  պատին:

«ՎԱԶ-21214»-ի վարորդը եւ ուղեւորը  մարմնական վասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նոյեմբերի 30-ին, ժամը 19.30-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 26 շենքի պատին է բախվել «Մոսկվիչ-412»  մակնիշի ավտոմեքենա, ինչի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նոյեմբերի 30-ին, ժամը 23.30-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայի, Ագաթանգեղոսի եւ Գրիգոր Լուսավորիչի փողոցների խաչմերուկում իրար են բախվել  «Մերսեդես-Բենց»   եւ «ՎԱԶ-21099»  մակնիշի   ավտոմեքենաներ:

«ՎԱԶ-21099»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 1-ին, ժամը 21.30-ին,   «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենան Երեւանի Նուբարաշեն թաղամասում բախվել  է «ԲՄՎ-350» մակնիշի ավտոմեքենայի: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեկտեմբերի 1-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Շիրակի փողոցում բախվել է «Ռենո Լոգան»  մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետեւանքով «Ռենո Լոգան»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: