Արմավիրի մարզի Վաղարաշապատ շրջանի Այգեկ գյուղում կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպք է գրանցվել, այս անգամ՝ տագեր կողմից: NEWS.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 1-ին այդ գյուղի 30-ամյա բնակչուհին զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ ամուսնու եղբայրը ալկոհոլ օգտագործած վիճակում ծեծում է իրեն ու իր երեխաներին եւ տնից դուրս հանում:
Պարզվել է, որ իսկապես կնոջ ահազանգը ճիշտ էր, նրա ամուսնու եղբայրը՝ Սարգիս Հ-ն, ում հետ բնակվում են մի տանը, ծեծի էր ենթարկել կնոջն ու երեխաներին եւ պատճառել վնասվածքներ գլխի շրջանում:
Ոստիկանությունից հաստատեցին NEWS.am-ի ունեցած տեղեկությունը: Լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, Սարգիս Հ-ն ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ ոստիկանության Վաղարշապատի բաժնում կատարվում է նախաքննություն:





























