Սպանության համար դատապարտված եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող բանտարկյալը դեկտեմբերի 2-ից հացադուլ է հայտարարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
Նա տեղեկացրեց, որ դատապարտյալը դժգոհում է դատավճռից: «Առողջական վիճակը նորմալ է: Գտնվում է առանձին խցում, բժիշկների հսկողության տակ եւ նրա հետ տարվում են բացատրական աշխատանքներ՝ հացադուլը դադարեցնելու ուղղությամբ»,- ավելացրեց Գոռ Ղլեչյանը:





























