20-ամյա Դերենիկ Ղ.-ն մեղադրվում է համագյուղացուն դանակահարելւ մեջ: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն ՝ 20-ամյա Դերենիկ Ղ.-ն Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի սկզբնամասում Իջեւան-Ազատամուտ ճանապարհից դեպի աջ եւ բնակելի շենքերից դեպի Իջեւան քաղաքի ուղղությամբ շուրջ 150 մետր հեռու գտնվող ավտոտնակների մոտ, անձնական հարցի շուրջ, վիճաբանության մեջ է մտել համագյուղացի Արթուր Վ.-ի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքին եղած դանակով 2-3 անգամ հարվածել է նրա կրծքավանդակի ձախ կեսին եւ պատճառել կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող մարմնական վնասվածք:
Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 2-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























