Աբովյանի Երեւանյան փողոցում, դեկտեմբերի 1-ին, ժամը 02.20-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: