Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողները, դեկտեմբերի 2-ին, Էրեբունու փողոցի 27 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 48-ամյա Արմեն Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. մայիսի 28-ից ՌԴ Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի /մարմնական վնասվածք/ մեղադրանքով: