Վաշինգթոնում, դեկտեմբերի 2-ին, տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ:

Արցախի խորհրդարանի նախագահը Վաշինգթոն է ժամանել նախօրեին՝ մի շարք քաղաքական, հասարակական հանդիպումների եւ միջոցառումների մասնակցելու նպատակով:

Ամերիկացի համանախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ կարգավորման գործընթացի ներկա փուլն ու հեռանկարները:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների եւ կարեւորել խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը: