Մոսկվայում դատարանը Մեծ թատրոնի բալետի մենակատար Պավել Դմիտրիչենկոյին մեղավոր է ճանաչել բալետի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի վրա հարձակման համար:
Դատարանը նշել է Դմիտրիչենկոյի կազմակերպիչ դերը. «Նա դժգոհ է եղել Ֆիլինի գործունեությունից, երբ նա նշանակել է արտիստներին ու այդ պատճառով մշակել է հանցավոր պլան»:
Ֆիլինը դատարանի սրահում չի եղել, նա բուժվում է Գերմանիայում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին հարձակում էին գործել Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Ֆիլինի վրա: Նրա դեմքին ծծմբաթթու էին լցրել: Նա քանիցս վիրահատվել է թե Ռուսաստանում, թե Գերմանիայում:





























