Ռուսասռանի Քննչական կոմիտեում անփութության գործով հարցաքննելուց հետո ՌԴ պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու ստորագրությունը:
Սերդյուկովը ցուցմունք տալուց հրաժարվել է եւ չի ընդունել մեղքը: Նախկին նախարարի հարցաքննությունը կայացել է դեկտեմբերի 3-ին:
ՔԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հիշեցրել է, որ Սերդյուկովի մտերիմ ընկերուհի Եվգենիա Վասիլեւան, որը մեղադրվում է «Օբորոնսերվիս»-ի յուրացումների գործով, նույնպես ցուցմունք տալուց հրաժարվել է, սակայն դա քննիչներին չի խանգարել մի քանի հոդվածներով մեղադրանք ներկայացնելու հարցում: «Ինչ վերաբերում է Սերդյուկովին, քննությունն առանց ցուցմունքների էլ բավարար ապացույցներ ունի, որոնք հաստատում են նրա մեղսակցություն ապօրինի գործողություններին», — հայտարարել է Մարկինը:
Ավելի վաղ «Ինտերֆաքսի» իրազեկ աղբյուրը հայտարարել էր, որ Սերդյուկովի գործի անփութության մասին հոդվածը կարող են ավելի ծանր հոդվածով փոխարինել՝ «Պաշտոնեական լիազորությունների վերազանցում, որը ծանր հետեւանքներ է առաջ բերել»:





























