Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, կողմ է քվեարկել Վերահսկիչ պալատի 2014 թվականի գործունեության ծրագրին: Նախագծին կողմ է քվեարկել 88, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 8 պատգամավոր:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ընդդիմադիր պատգամավորներ վրդովվել էին, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը բացակայում էր նախագծի քննարկման ժամանակ, քանի որ աշխատանքային այցով գտնվում էր Արցախում:
Նրա փոխարեն ծրագիրը ներկայացրել է Վերահսկի Պալատի աշխատակցուհին: