Թուրքիայի կողմից տարբեր միջոցներով աջակցություն ստացած «Ալ-Կաիդային» կից տարբեր խմբավորումներ սկսել են պատրաստություն տեսնել Թուրքիայի տարբեր քաղաքներում ահաբեկչություններ իրականացնելու համար։

Թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով թուրքական հետախուզական ծառայություններից ստացված տեղեկությունները, գրել է, թե Թուրքիայի անվտանգության մարմինները խիստ հսկողության տակ են վերցրել Սիրիայում կառավարական զորքերի դեմ կռվող 47 զինված խմբավորումը, որոնց մեջ գլխավորներն են «Շամում եւ Իրաքում իսլամական պետություն» եւ «Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումները։

Նշվում է, որ թուրքական հետախուզությունը տեղեկություններ է ստացել, որ Սիրիայում գտնվող 50-ին մոտ ահաբեկչական խմբավորումները պատրաստվում են Թուրքիայի տարբեր քաղաքներում ահաբեկչական գործողություններ իրականացնել։

Milliyet-ը ավելի վաղ նաեւ գրել էր, որ Թուրքիայի սահմանամերձ նահանգներից փոքր բեռնատարներ առեւանգած եւ Սիրիա տեղափոխած ահաբեկրական կազմավորումները նախատեսում են դրանցով իրականացնել ահաբեկչական գործողությունները։

Ներկայացվում նաեւ Սիրիայում գտնվող ահաբեկչական կազմավորումների մի մասի անունները.

Ալ Նեսիրի բրիգադ

Ֆեթհելլահի բրիգադ

Լաիլահելիալահի բրիգադ

Ալ Զիլզալի բրիգադ

Էլի Բին Էբու Թալիբի գումարտակ

Մերգեդեի գումարտակ

Դիրե Ալ Ջազիրայի գումարտակ

Ալ Ադիյեթի գումարտակ

Մեհմեդիյեյի պետական զինվորական գումարտակ

Ալ Էբրարի գումարտակ