«Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված ստամբուլահայ Արա Գյուլերի դեռեւս չցուցադրված լուսանկարները կներկայացվեն Ստամբուլում։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝  Արա Գյուլերի նախկինում չցուցադրված գունավոր լուսանկարները  դեկտեմբերի 16-ից մինչեւ 2014-ի հունվարի 4-ը կցուցադրվեն Ստամբուլի  Նիշանթաշը թաղամասում գտնվող Merkur արբեստի ցուցասրահում։

Ցուցահանդեսը կրելու է «Հին քաղաք» անունը։

Նշենք, որ Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք»,  ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։

Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։

Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի,  Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ: