Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանում A/H1N1 գրիպի կամ, ինչպես ընդունված է ասել, «խոզի գրիպի» դեպքեր չեն արձանագրվել:

«Ներկայումս Հայաստանում չկան A/H1N1 գրիպի արձանագրված դեպքեր, եւ մենք կանենք անհրաժեշտը այդ հիվանդության՝ Հայաստան ներթափանցումը կանխելու համար։ Դրա համար մենք ունենք բոլոր պայմանները»,- նշել է նախարարը:

Նշենք, որ NEWS.am-ն արդեն հայտնել էր, թե ԱՄՆ-ից Հայաստան ժամանած մի կնոջ մոտ կասկածվել է «խոզի գրիպ» եւ նրան ողջ ընտանիքի հետ տեղափոխել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հուլիսի 30-ի դրությամբ աշխարհում հաստատվել է A/H1N1 գրիպով վարակվելու 229 հազար 791 դեպք, 1401 մարդ մահացել է։