«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Պետական պաշտոնյաների վարձատրության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցման ժամանակ ներիշխանական ինտրիգ էր ծավալվում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ՝ կապված նրանց աշխատավարձերի չափերի հետ։

Կառավարությունը ԱԺ նախագահի եւ վարչապետի համար հավասար աշխատավարձի չափ է սահմանել՝ մեկ միլիոն 190 հազար դրամ։

Հովիկ Աբրահամյանի թիմի ներկայացուցիչ պատգամավորները խորհրդարանական քննարկման ժամանակ պնդում էին, թե քանի որ ԱԺ նախագահը երկրի երկրորդ դեմքն է, վարչապետը՝ երրորդ, ԱԺ նախագահի աշխատավարձը պետք է թեկուզ մի չըրթ բարձր լինի վարչապետինից։  Կառավարությունը, սակայն, նախագիծը ներկայացրել է երկրորդ ընթերցման, եւ ոչ մի փոփոխություն այս մասով չի արել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում