Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի բնակիչները հնարավորություն կունենան եվրոպական երկրներ մեկնել առանց վիզաների՝ Վրաստանի ու ԵՄ միջեւ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումից հետո: Համաձայնագիրը ենթադրում է մուտքի արտոնագրի ռեժիմի պարզեցում, հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Այս մասին հայտարարել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:
Նա ընդգծել է, որ ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրում «հաշվի են առնվել նաեւ այդ տարածքները (Աբխազիան ու Հարավային Օսեթիան) եւ մենք կապացուցենք Ցխինվալի բնակչությանը, որ ոչ ոք մտադիր չէ նրանց նվաճել: Նրանք մեզ պետք են, որպեսզի միասին կառուցենք ժամանակակից, ժողովրդավարական ու եվրոպական Վրաստան»,-ասել է նախագահը, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
Նա հայտարարել է, որ վերջերս ԵՄ հետ նախաստորագրած Ասոցացման մասին համաձայնագիրը կհանգեցնի երկրի տնտեսության բարելավմանը, Եվրոպայի հետ վիզային ռեժիմի մեղմացմանը եւ վրացական հասարակության եվրաինտեգրմանը:
Հիշեցնենք, որ վիլնյուսյան գագաթաժողովում Վրաստանը նախաստորագրել է ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիրը:





























