Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Վարդենիս-Սոթք, Սոթք-Քարվաճառ, Ծիլքար-Քուչակ ճանապարհահատվածները եւ Սելիմի լեռնանցքը:
Երեւան-Սեւան ավտոճանապարհի Հրազդան քաղաքի հատվածում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհին (Տիգրանաշեն գյուղի հատված),Գեղարքունիքի մարզի Գավառ-Սեւան ճանապարհահատվածին, Լոռու մարզի Ապարան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորանների հատվածը, Վանաձոր-Գյումրի (Ջաջուռ գյուղի հատված) ավտոճանապարհին, ինչպես նաեւ Սյունիքի մարզի բոլոր ճանապարհներին առկա է մերկասառույց:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս զերծ մնալ վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկելուց:





























