Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 4-ին, ժամը 02.22-ին ահազանգ է ստացել, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սպիտակ ավտոճանապարհին` Ռյա Թազա գյուղի մոտակայքում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ուղղել եւ ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «Օպել Աստրա» մակնիշի 32 ՏՕ 953 պետհամարանիշով ավտոմեքնենան. տուժածներ չկան:
Իսկ ժամը 03.55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է փոսը, եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Լանջառ գյուղում գտնվող հուշարձանի մոտակայքից «Օպել» մակնիշի 35 MV 813 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւկելի հատված:





























