Ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ Ժնեւում անցկացրած բողոքի ցիայից հետո ձերբակալվել են Greenpeace-ի ութ ակտիվիստներ:

Բողոքի ակցիան կայացել է President Wilson հյուրանոցի մոտ Global Energy կոնֆերանսի ժամանակ, որի հովանավորներից մեկն է հանդիսանում ռուսական գազային ընկերությունը:

Սպիտակ արջերի հագուստներ հագած ակտիվիստները ձյան վրա են լցրել «Գազպրոմ» գրությամբ տակառների նավթը: Հյուրանոցի տանիքին փակցվել է բաններ՝ ընկերության գործողությունների դեմ ողոքող, հաղրդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով The Global Post-ը: