Կիեւում դեկտեմբերի չորս առավոտյան վերսկսվել է Ուկրաինայի կառավարության շենքի մոտ անցկացվող պիկետը:
Ինչպես «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցն է հաղորդում, շինության մոտ հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել, որոնք կառավարության կենտրոնական մուտքի մոտ շարք են կազմել: Շարունակում են մարդիկ մոտենալ:
Իրավապահներն ամբողջությամբ արգելափակել են երթեւեկությունը եւ մասամբ դեպի շենք տանող ուղին: Մարիինյան պուրակում, որը գտնվում է կառավարության դիմաց, սպասում են մոտ տաս զբոսաշրջային ավտոբուսներ՝ հատուկ ջոկատայիններով:
Ինչպես հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը, ընդդիմության առաջնորդները նախօրեին հայտարարել էին դեկտեմբերի չորսի գլխավոր խնդրի մասին՝ կառավարության ենքի մոտ անցկացվելիք պիկետի: Ընդդիմությունը ծրագրում է թույլ չտալ կառավարության նիստի անցկացում:
Կառավարության նիստը ծրագրվում է անցկացնել սովորական կարգով, սովորական ժամի:





























