Ադրբեջանում նախօրեին երեկոյան եւս մեկ երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը, երկրաշարժը գրանցվել է դեկտեմբերի երեքին՝ տեղի ժամանակով 19:22, Զագատալա քաղաքից 15 կմ դեպի հարավ-արեւելք: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 բալ: Հիպոկենտրոնին ամենամոտը տեղակայված բնակավայրերում զգալի են եղել երեք բալ ուժգնությամբ ցնցումներ: ԱԻՆ տեղեկություններով՝ երկրաշարժի արդյունքում զոհեր ու ավերածություններ չկան:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանի ու Իրանի տարածքներում գրանցվել են մի քանի ստորգետնյա ցնցումներ: