Արիզոնա նահանգի օդային տարածքում իրար են բախվել եւ ընկնելու հետեւանքով մահացու ջախջախվել ամերիկացի երկու պարաշյուտիստներ: Նրանք բախվել են գետնից  60-90 մետր բարձրությունում՝ Ֆինիքս քաղաքից 100 կմ հարավ գտնվող մարզումների կայանում:

Ողբերգության հետեւանքով մարզիկներից մեկը տեղում է մահացել, մյուսը՝ հիվանդանոցում: Տուժել է եւս մեկ պարաշյուտիստ, սակայն նա ընդամենը թեթեւ վնասվածքներ է ստացել, փոխանցում է Associated  Press-ը: