Արգենտինական Կորդովա նահանգում մոտ վաթսուն մարդ է վիրավորվել անկարգությունների ժաման, երբ տեղական ոստիկանությունը գործադուլ է սկսել, հաղորդում է Infobae-ը: Մանրամասներ չեն ներկայացվում:

Երեքշաբթի օրը նահանգի ոստիկանների ճնշող մեծամասնությունը՝ մոտ 22 հազար մարդ, գործադուլ են հայտարարել: Փողոցներում են մնացել էլիտար ստորաբաժանումներից մեկի մի այն մի քանի տասնյակ ոստիկաններ: Օգտվելով պահակակետերի բացակայությունից՝ տասնյակ հանցագործներ կողոպտել են սուպերմարկետներն ու փոքրիկ կրպակները: Այդ ընթացքում շատացել են նաեւ բնակարանների կողոպտման ու փողոցային գրպանահատության դեպքերը: Չնայած փոքրաթիվ լինելուն՝ հատուկ ստորաբաժանման մի քանի ոստիկաննեը կարողացել են բռնել տասնութ հանցագործների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:.

Գործադուլ հայտարարած ոստիկաններն աշխատավարձի բարձրացում են պահանջում: Կոլումբիայից շտապ կերպով վերադարձած նահանգապետն արդեն հայտարարել է, որ աշխատավարձերի ոչ մի բարձրացում մինչեւ հունվար չի լինելու: