Ֆրանսիացի լրագրողները ցնցված են ադրբեջանցի օլիգարխ Հաֆիզ Մամեդովի՝ իրենց կաշառելու փորձով: Հիշեցնենք, որ այդ ադրբեջանցի մագնատը փորձել է տասնվեց միլիոն եվրո արժողությամբ ժամացույցներով կաշառել ֆրանսիական սպորտային հեռուստաալիքի երկու լրգրողների:
Դա ֆրանսիական լրատվամիջոցների՝ ադրբեջանցի օլիգարխի հանդեպ համակ ուշադրության պատճառն է դարձել:
Ինչպես ընդգծում է haqqin.az ադրբեջանական աղբյուրը տրանսպորտի նախարար ԶԻա Մամեդովի բիզնես-գործընկեր, Baghlan Grou ընկերության նախագահ Հաֆիզ Մամեդովը, գնելով ֆրանսիական Lans ֆուտբոլային ակումբը, Ֆրանսիայում իսկական հայտնություն է դարձել: Արդեն ամիսներ շարունակ նա լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է, քանի որ փորձել է տասնվեց հազար եվրո արժողությամբ ժամացույցներով կաշառել ֆրանսիացի լրագրողներին:
Ֆրանսիացինեին ապշեցրել է ադրբեջանցու փառասիրությունն ու իշխանական կառույցներում գործընկերների հաշվին հարստություն կուտակելով հպարտանալը ու ինքն իրենց կուռք սարքելու ձգտումը: Նրանց մոտ հարց է ծագում, թե որքանով է եվրոպական ստանդարտներին համապատասխանում ժողովրդաարության օօրան հանդիսացող եվրոպական երկրի ֆուտբոլային ակումբը կոռումպացված ադրբեջանցի մագնատին վաճառելը:
Լրագրողական հետախուզության արդյունքում լրագրողները սպորտային լրագրողների համար բացահայտել են օլիգարխի եկամտի աղբյուրները: Հոդվածում մանրամասնվում է, որ նրա գլխավորած ընկերությունը սկսել է նշանակալիորեն հարստանալ 2000թ սկսած, երբ սկսել է նավթամթերք տեղափոխել՝ այդ ոլորտի մենաշնորհը ձեռք բերելով: Նա սկսել է ֆուտբոլում խոշոր ներդրումներ կատարել դեռեւս նախքան Ռոման Արամովիչը կամ Դմիդրի Ռիբոլովլեւը: Նա իր ներդրումներն ու մադրիդյան Atletiko-ում ու պորտուգալական Portu-ում:
Նշվում է նաեւ, որ իր իմիջը ձեւավորելով՝ Մամեդովը փորձում է համագործակցել ֆրանսիական լրատվամիջոցների հետ:





























