Ֆրանսիացի փորձագետները եզրակացրել են, որ պաղեստինյան առաջնորդ Յասիր Արաֆաթին պոլոնիումով չեն թունավորել: Այսկերպ նրանք շվեյցարացի գործընկերներին հակասող եզրահանգում են կատարել, ըստ որոնց՝ Արաֆաթի օրգանիզմում ռադիոակտիվ մետաղի պարունակությունը թույլատրելի նորման գերազանցել է 18 անգամ:
Ֆրանսիացի գիտնականները նաեւ մասնակի հաստատել են ռուսաստանցի մասնագետների աշխատանքի արդյունքները, այն է՝ «ռադիոակտիվ բարձր մակարդակը թունավորման միանշանակ ապացույց չի կարող հանդիսանալ», հայտնում է «Առաջին ալիքը»:
«Վերլուծությունը ցույց է տալիս, որ մահը վրա է հասել բնական պատճառներով», - Աղբյուրների խոսքերն է փոխանցում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Արտաշիրմման նախաձեռնողը Արաֆաթի այրին էր, որը հուլիսին հայց էր ներկայացրել ֆրանսիական դատարան:
Պաշտոնական վարկածով՝ Յասիր Արաֆաթն ինսուլտից է մահացել:





























