Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2013 թվականի դեկտեմբերի 9-ից գործարկվելու են նաեւ Երեւան քաղաքի Էզրաս Հասրաթյան (1 արագաչափ՝ երկու ուղղություններով) փողոցում եւ Հ-1 «Մ-4-Ջրաբեր-Հրազդան-Հրազդանի քրեակատարողական հիմնարկ» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 13-րդ կմ (Կոտայքի մարզ, Բալահովիտ գյուղի վարչական տարածք) հատվածում (1 արագաչափ՝ երկու ուղղություններով) նոր տեղադրված արագաչափ սարքերը, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: