Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն այժմ միայն բիզնեսով է զբաղվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

Նրա խոսքով, խոսքը հանքարդյունաբերության մասին է: Ավելին` այս պահին ոչ միայն կենտրոնացել է բիզնես գործունեության մեջ, այլ ավելի է ընդլայնում իրեն պատկանող հանքարդյունաբերական բիզնեսը:

Սուրեն Խաչատրյանը ավելացրեց նաեւ, որ առայժմ քաղաքականություն վերադառնալու մասին չի մտածում: «Ես այս պահին ավելի կարեւոր գործեր ունեմ եւ այդ գործերով եմ զբաղված: Իսկ քաղաքականություն վերադառնալու հարցը հետո կորոշեմ»,- սակայն  չմանրամասնեց, թե ինչ կարեւոր գործերի մասին է խոսքը: