Բաս բարիտոն Մուրադ Ամիրխանյանը դեկտեմբերի 8-ին Փարիզի «Գավո» համերգասրահում համերգ կտա՝ նվիրված  1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:

«Ես միջոցառումը կազմակերպում եմ  «Գավո» համերգասրահում կիրակի՝ դեկտեմբերի 8-ին՝ երկրաշարժի 25-ամյա տարելիցի  կապակցությամբ:  Ես տեսել եմ երկրաշարժը (ես Գյումրիից եմ) եւ կորցրել իմ ընտանիքը 12 տարեկանում:  Ես ֆրանսիացի եւ հայ արտիստներ եմ հավաքել՝ զոհերին եւ ողջերին հարգանքի տուրք մատուցելու համար: Սա բոլոր նրանց համար է, ովքեր իրենց ներդրումն են ունեցել նվիրատվությունների տեսքով, գործողություններով եւ մտքերով: Սա Ֆրանսիային եւ Ֆրանսիայի հայ համայնքին շնորհակալություն, խորին երախտագիտություն հայտնելու միջոց է՝ եղբայրական համերաշխության համար»,– իր հայտարարության մեջ նշել է երգիչ Մուրադ Ամիրխանյանը: