Ադրբեջանական ավանդական ձիախաղը ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «ոչ նյութական ժառանգության» ցուցակում:ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարության համաձայն՝ չովգանը, որը պոլոյի տարրական տեսակ է, անվանվել է ավանդույթ, որը շտապ պաշտպանության կարիք ունի, ինչպես որ բերքի գվատեմալական տոնը:

Չովգան խաղում էին հիմնականում քոչվորները, ու այն ընտրվել է, քանի որ գտնվում է վերացման սպառնալիքի ներքո: Բառը ծագում է կեռված ծայրով փայտի անունից, որը նախկինում օգտագործում էին չոբանները: Այսօր խաղը խաղում են երկու թիմեր՝ ավանդական հագուստով ու ավանդական երաժշտության հնչյունների ներքո:«Սակայն չովգան խաղալու ավանդույթը մարում է, քանի որ կորում է երիտասարդության հետաքրքրությունը դրա հանդեպ՝ ուրբանիզացման ու արտագաղթի հետ համատեղ, ինչը հանգեցնում է խաղացողների, մարզիչների ու ղարաբաղյան ձիերի պակասի»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում:Հատկանշական է, որ որոշումն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության Բաքվում անցկացվող միջկառավարական 8-րդ նստաշրջանի ժամանակ:

Ավանդական ձիասպորտի տեսակ հանդիսացող ղարաբաղյան ձիերով չովգանի ներառումը ցուցակում նույնպես առաջարկվել է Ադրբեջանի կողմից:Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն՝ Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆաս Գարաեւը շնորհակալություն է հայտնել կոմիտեին այս որոշման համար. «Հուսով ենք, որ այս որոշումը կվերականգնի միջազգային հետաքրքրությունն այս խաղի հանդեպ, կշարունակվի խաղի պրակտիկան եւ կփոխանցվի հաջորդ սերունդներին»:Որոշ ադրբեջանական լրատվամիջոցների մեկնաբանությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական պաշտոնյաների հոգսն ամենեւին էլ «անհետացող տեսակնի» ճակատագիրը չէր, այլ «անհրաժեշոտությունը» եւս մեկ անգամ հայտարարել Ղարաբաղի, հակամարտության եւ, որպես հետեւանք ,  ղարաբաղյան ձիերի պակասի մասին: Ցավոք, ՅՈՒՆԵՍԿՕ - ն հերթական անգամ կուլ գնաց ադրբեջանական ազգայնամոլներին: